Ֆրանսիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի կոչին | Region

Ֆրանսիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի կոչին

Օգոստոս 09,2025 10:47

Ֆրանսիան ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը՝ ուղղված երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումն ու վավերացումն անհրաժեշտ է՝ այս գործընթացը լիարժեք ավարտին հասցնելու համար», – հայտարարել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից։

Հայտարարությունում նշվում է, որ Ֆրանսիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարման գործընթաց սկսելու վերաբերյալ կողմերի համատեղ կոչին։

Նորություններ