9-ամյա Վարդանը դարձել Արարատի գագաթը նվաճած ամենափոքր հայ լեռնագնացը
Օգոստոս 10,2025 12:13
9-ամյա Վարդանը բարձրացել է Արարատ լեռը. այս պահին նա ամենափոքր հայ լեռնագնացն է, ով բարձրացել է Արարատը։
«Մի օր արշավի ժամանակ, երբ Տափի բերդի տարածքում հանգստանում էինք, Վարդանը հարցրեց.
– Ընկեր Նարինե, կարո՞ղ եմ ես էլ Արարատ բարձրանալ։
– Եթե շատ արշավների մասնակցես ու համբերությանդ վրա աշխատես, այո։ Այս պահին պատրաստ չես։
Վարդանը գնում է տուն և տանը հայտարարում։
– Սրանից հետո բոլոր կիրակի օրերին արշավներին ինձ կգրանցեք առանց ինձ հարցնելու, կապ չունի, թե ուր ենք գնալու։
Վարդանը նպատակ դրեց, աշխատեց այդ ուղղությամբ ու հասավ իր նպատակին։
Կամք, ուժ, դիմացկունություն, համառություն` Վարդան»,- նշված է լեռնագնացների մանկապատանեկան 4 Peaks Alpine Club ակումբի ֆեյսբուքյան էջում։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
