Միրզոյանը Լավրովին է ներկայացրել Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները

ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել․
«Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Որպես շարունակություն երկու երկրների միջև կայացած զրույցի, Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես նաև ընդգծել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում վերահաստատված հիմնարար սկզբունքները:
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել այս կարևոր հանգրվանի կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարարի շնորհավորանքի և աջակցության համար:
Զրուցակիցները նաև անդրադարձ են կատարել ՀՀ և ՌԴ միջև երկկողմ համագործակցության հարցերի»:
Նորություններ

