«Ծակ քար»․ ի՞նչ մոգական հատկություն ունի այն | Region

«Ծակ քար»․ ի՞նչ մոգական հատկություն ունի այն

Օգոստոս 13,2025 17:00

 Շիրակի մարզի Հացիկ գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա, դեպի Կարմրաքար բնակավայր տանող ճանապարհին է գտնվում «Ծակ քար» ուխտատեղին։ Տարածքում եղել է 7-րդ դարի եկեղեցի, որի հիմնապատերի վրա մատուռ են կառուցել՝ այն դարձնելով սրբավայր-ուխտատեղի։ Այստեղ է գտնվում նաև «Յոթ եղբայր» կոչվող գերեզմանը, որը ևս սրբավայր են համարում:

Այցելողները վստահ են, որ «Ծակ քարը» մոգական հատկություն ունի։ Այն կոչում են նաև «Երազանքի քար»։   Ասում են՝ մարդիկ անցնում են քարի անցքից 3 անգամ և այդպիսով ազատվում ցավերից, նաև ցանկություն ու երազանք պահելու դեպքում այն կատարվում է։

Քարի վրա գտնվող անցքն առաջին հայացքից անանցանելի է շատերի՝ հատկապես խոշորակազմ մարդկանց համար, բայց, ասում են, երբ մարդը հավատքով է մոտենում, ապա անպայման կարողանում է անցնել։

Տարածքում նաև «Երազանքի ծառ» կա, որի վրա մարմնի անառողջ հատվածին առնչվող հագուստի կտոր են կապում:

Նորություններ