Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց

Մեծահարուստ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը Հակակոռուպցիոն դատարանի (դատավոր Տիգրան Դավթյան) այսօրվա որոշմամբ երկու ամսով երկարաձգվեց։
Կարապետյանի փաստաբանի ներկայացամամբ՝ դատարանը գտել է, որ մեղադրանքում առկա է հիմնավոր կասկած առաջին կոչի վերաբերյալ, իսկ Կարապետյանին առաջադրված մյուս մեղադրանքներում, ըստ դատարանի, բացակայում է հիմնավոր կասկածը: Պաշտպանական կողմը վաղը կդիմի ՀՀ Վերաքննիչ դատարան, հատուկ վերանայման բողոք է ներկայացնելու:
Հիշեցնենք, որ Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Գործարարին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու հոդվածով։
Հայ Առաքելական եկեղեցուն դեմ Փաշինյանի և իշխանության արշավի շրջանում Սամվել Կարապետյանն իր աջակցությունն էր հայտնել եկեղեցուն․«Քանի որ ես միշտ եղել եմ հայ ժողովրդի ու հայ եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն. եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։