Այստեղ կա քաղաքական պատվեր․ փաստաբանը՝ Միքայել Սրբազանի գործով դատական նիստի ժամանակ
Օգոստոս 15,2025 16:14
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստը:
Միքայել Սրբազանի փաստաբանները միջնորդություն ներկայացրին՝ խափանման միջոցը փոխելու հարցը քննարկել առաջնահերթության կարգով։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանը համաձայնեց:
Նշենք՝ դատարանի դահլիճում հոգևորականներն ու աջակիցները Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ողջունեցին ծափահարություններով: Դատական նիստը դռնբաց է։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
