Իշխանության նպատակը մեզ խոշտանգելն է․ Միքայել Սրբազան

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատարանում հայտարարեց, որ իրեն ազատությունից չի զրկել Սովետական կայսրությունը՝ չնայած սպառնալիքներին, չեն գերեվարել ադրբեջանցիները, թեև հայտնվել է նրանց ձեռքում։ Հիմա էլ չի պատրաստվում որևէ բան խնդրել դատարանից։ «Ես այն կեցվածքը չունեմ, որ խնդրեմ մեղադրող կողմին կամ դատարանին, որ ինձ բաց թողնեն։ Ես ոչ մի հանցանք այս աշխարհում ու այս երկրի նկատմամբ չեմ կատարել։ Սա այս իշխանությունների խարանն է` անկախ նրանից, ես կնստեմ, թե՝ չէ»,- հայտարարեց Միքայել Սրբազանը։ Դահլիճից դուրս ու ներսում գտնվող նրա աջակիցներն այս խոսքերից հետո սկսեցից ծափահարել։
«Այս իշխանությունն ավելի մեծ խարան էլ ունի` Արցախի կորուստ, հազարավոր զոհեր։ Մեր ձերբակալման ու կալանավորման համար մենք չենք կարող մեղադրել նախկիններին․ Սովետական իշխանությունը, ՀՀՇ–ն, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մեզ չեն կալանավորել, չնայած նրանց էլ եմ քննադատել։ Մեզ կալանավորել է այս դեմոկրատիկ կոչված խեղկատակ իշխանությունը»,-հայտարարեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։