Խաղողօրհնեք․ Աստվածածնի տոնի լուսավոր խորհուրդը Գյումրիում
Օգոստոս 17,2025 15:33
Այսօր հայաստանյան եկեղեցիներում մեծ հանդիսավորությամբ կատարվում է խաղողօրհնեքի կարգը։ Սուրբ Պատարագ մատուցվեց նաեւ Գյումրու եկեղեցիներում։ Սուրբ Պատարագից հետո եկեղեցի եկած մարդիկ իրենց բերած խաղողի ողկույզները դասավորում են սրբասեղանի մոտ։ Քահանան հատուկ աղոթքով օրհնում է տարվա առաջին բերքը՝ ի նշան Աստծո պարգևի ու բերքառատության։
Խաղողօրհնեքը ոչ միայն եկեղեցական արարողություն է, այլև ընտանեկան ու համայնքային տոն․ օրհնված խաղողը բաժանվում է հարազատներին ու հյուրերին՝ որպես խաղաղության, առողջության ու բարօրության խորհրդանիշ։ Գյումրիում այս օրը վերածվում է սիրո ու միասնականության տոնի, երբ յուրաքանչյուր ողկույզ հիշեցնում է շնորհակալության ու հավատքի ուժը։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
