Հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով մայոր Արամ Նավասարդյանը դատապարտվեց ազատազրկման 1,6 տարի ժամկետով | Region

Հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով մայոր Արամ Նավասարդյանը դատապարտվեց ազատազրկման 1,6 տարի ժամկետով

Օգոստոս 18,2025 21:10

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանը դատարանի այսօրվա վճռով դատապարտվեց ազատազրկման 1,6 տարի ժամկետով, նույնքան ժամկետով էլ զրկվեց վարորդական իրավունքից:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց տուժող կողմի գույքային հայցը և վճռեց հօգուտ Մնացական Մնացականյանի Արամ Նավասարդյանից բռնագանձել 4 միլիոն դրամ՝որպես հանցագործության հատուցում:

Հանրային մեղադրողը պահանջում էր Նավասարդյանի նկատմամբ պատիժ կիրառել ազատազրկում 2 տարի 6 ամսով, և որպես լրացուցիչ պատիժ նրան 1 տարով զրկել մեքենա վարելու իրավունքից:

Սոնա Մնացականյանի ընտանիքը պահանջել է 4 տարվա ազատազրկում։ 2022 թվականին Երաևանում Պարոնյան-Լեո խաչմերուկում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի ենթարկեց 29 ամյա հղի Սոնա Մնացականյանին։

Նորություններ