Խնդիրների արտահանձնումը տարածաշրջանից դուրս տերություններին իրավիճակն ավելի է բարդացնում․ Փեզեշքիան | Region

Խնդիրների արտահանձնումը տարածաշրջանից դուրս տերություններին իրավիճակն ավելի է բարդացնում․ Փեզեշքիան

Օգոստոս 19,2025 15:24

Կովկասում սահմանների փոփոխությունները կարող են աշխարհաքաղաքական մրցակցության պատճառ դառնալ․Փեզեշքիան Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց՝ մեր հարևանների հանգստությունն ու խաղաղությունն ենք ցանկանում, հատկապես՝ մեր հարևան պետություն Հայաստանի համար։ «Կարծում ենք, որ ինտեգրացիան, ինչպես նաև բարեկամության գործոնները լավագույն գործոններն են անվտանգության պահպանման համար և շարժվելը զարգացման ուղիով»,-ասաց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Նա ընդգծեց, որ Իրանը միշտ պաշտպանել է ՀՀ տարածքային ամբողջականությունը և դա Իրանի քաղաքականությունն է․«Մենք դեմ ենք ցանկացած ուժի կիրառմանը տարածաշրջանում: Կարծում ենք, որ տարածաշրջանում պետք է ղեկավարումը լինի կովկասյան, և խնդիրների արտահանձնումը տարածաշրջանից դուրս արտատարածաշրջանային տերությունների տարածաշրջանի իրավիճակն ավելի է բարդացնում»:

Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության համար խաղաղությունը Կովկասում ստրատեգիական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության բանակացություններին:

Փեզեշքիանը նշեց՝ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների անփոփոխության մասին․«Կարծում ենք, որ այդ փոփոխությունները կարող են աշխարհաքաղաքական մրցակցության պատճառ դառնալ»։ Նա վստահեցրեց, որ Իրանը ցանկանում է բոլոր ոլորտներում իր հարաբերությունները զարգացնել Հայաստանի հետ և հասցնել ռազմավարական մակարդակի: Իրանի նախագահը հավաստիացրեց, որ իրենք մեծ կամք ունեն՝ համագործակցության մակարդակը արգացնել հատկապես տնտեսական ոլորտում: «Երկու երկրները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի, էլեկտրաէներգիայի, ինժեներատեխնիկական ծառայությունների, մշակույթի և բժշկության, նաև դեղագործության ոլորտներում հիանալի համագործակցություն ունեն: Իրանը և Հայաստանը Պարսից ծոց-Սև ծով միջանքի ակտիվացման հարցում ունեն ընդհանուր շահեր, նաև տարանցիկ երկաթգծի ու ցամաքային, ծովային ճանապարհի զարգացման՝ օգտագործելով երկու երկրների պոտենցիալները»,-ասաց նա: Կողմերը քննրակել են նաև սահմանների անվտանգության հարցերը։

Հիշեցնենք, որ մինչ համատեղ հայտարարությունը կողմերը համագործակցության մի շարք փաստաթղթեր են ստորագրվել։

Նորություններ