Շիրակի մարզի գյուղերում սեր չկա՞․ ինչու տղաները չեն ամուսնանում
Օգոստոս 22,2025 11:00

Շիրակի մարզի գյուղերում տղաները չեն ամուսնանում։ Ամասիա և Աշոցք խոշորացված համայնքների մի շարք բնակավայրերում 23 տարեկանից բարձր 40-ից ավելի չամուսնացած տղաներ կան։ Սա, գյուղերը դատարկվելու երկրորդ պատճառն է՝ արտագաղթից հետո։
Աշոցք խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանն ասում է՝ չամուսնանալը բացասական է ազդում գյուղի զարգացման վրա, ընտանիք չեն կազմում, բնակչությունը նվազում է, ներդրումների համար էլ ոչ նպաստավոր պայմաններ են ստեղծվում։ Աշոցքի գյուղերի դպրոցներում աշակերտների թիվն էլ է շատ նվազել։
Ինչո՞ւ տղաները չեն ամուսնանում, արդյո՞ք հարսներ չկան, թե՞ այլ պատճառներ կան։