Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը
Օգոստոս 22,2025 10:39
Վրաստանի տարածքում՝ «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված օգոստոսի 22-ին ժամը 06:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 06:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
