Ալիև․«Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահի» | Region

Ալիև․«Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահի»

Օգոստոս 22,2025 13:55

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  հայտարարել է, որ երկիրը պետք է մշտապես պատրաստ լինի պատերազմի:

«Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահի, որովհետև աշխարհում գործընթացները զարգանում են այնպիսի ուղղությամբ, որ անհնար է իմանալ, թե վաղն ինչ կլինի: Մեր անվտանգության երաշխավորը մենք ենք՝ պետությունը, ժողովուրդը և մեր զինված ուժերը»,-ասել է Ալիևը Քարվաճառում բնակելի համալիրներից մեկը տեղափոխված մարդկանց հետ։

Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը «հազարներով» մեծացրել է հատուկ նշանակության ուժերի թիվը:

Ալիևը հիշեցրել է, որ Ադրբեջանը ստացել է «ամենաժամանակակից» անօդաչու թռչող սարքեր, և պայմանագրեր են կնքվել «նոր մարտական ​​ինքնաթիռների համար, իսկ եղածները լիովին արդիականացվել են»։

«Բաքուն խաղաղություն է ցանկանում, բայց պետք է զգոն լինի»,-ասել է Ալիևը։

Նորություններ