Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել
Օգոստոս 24,2025 16:41

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել։
Ռուսաստան է վերադարձել 146 զինծառայող, փոխարենը՝ նույնքան զինծառայող է հանձնվել Ուկրաինային։
Բացի այդ, վերադարձվել են Կուրսկի մարզի 8 բնակիչներ, որոնք անօրինական կերպով պահվում էին Կիևի ռեժիմի կողմից:
Ռուս զինծառայողների գերությունից վերադառնալու համար մարդասիրական բնույթի միջնորդական ջանքեր է գործադրել ԱՄԷ-ն։