Մայր Աթոռը պիտի շարունակի կարելին ի գործ դնել բարերար Սամվել Կարապետյանի և Միքայել ու Բագրատ արքեպիսկոպոսների ազատ արձակման ուղղությամբ․ Ամենայն Հայոց Կաթողիկոս
Օգոստոս 30,2025 19:52
Մայր Աթոռը պիտի շարունակի կարելին ի գործ դնել բարերար տիար Սամվել Կարապետյանի և Միքայել ու Բագրատ արքեպիսկոպոսների ազատ արձակման ուղղությամբ։
Այդ մասին այսօր, «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Վեհափառ Հայրապետը «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչների հետ զրույցում նաև գոհունակություն է հայտնել, որ շարժումը պիտի գործի ազգային բարերար Սամվել Կարապետյանի գաղափարներով՝ ի նպաստ երկրի զարգացման ու առաջընթացի։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
