Կարմիր խաչի միջազգային կոմիտեն վաղվանից պաշտոնապես դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջանում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ վաղվանից դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջանում։
«Ադրբեջանի կառավարության որոշմամբ ԿԽՄԿ-ն 2025-ի սեպտեմբերի 3-ից կդադարեցնի իր պատվիրակության գործունեությունը Ադրբեջանում։ ԿԽՄԿ-ն, համաձայն իր հանձնագրի և Ադրբեջանի՝ Ժնևի կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների, շարունակելու է համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ աջակցելու միջազգային մարդասիրական իրավունքով (ՄՄԻ) հովանավորվող անձանց։
Մենք մտադիր ենք պահպանելու երկխոսությունը մարդասիրական դիվանագիտության, միջազգային մարդասիրական իրավունքի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մարդասիրական այլ խնդիրների շուրջ»,- նշված է հայտարարությունում։ Նշենք, որ ԿԽՄԿ-ն ԼՂհակամարտության տարածաշրջանում սկսել է իր գործունեությունը 1992 թվականից։
Այն միակ կազմակերպությունն էր, որը հնարավորություն ուներ այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին և պատանդներին։