Երևանի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից տուժած 3 անձ հոսպիտալացվել է, մեկի վիճակը ծանր է

Երևանում Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած 3 անձ հոսպիտալացվել է։ Այս մասին հայատնում է Առողջապահության նախարարությունը։
Ըստ նախարարության՝ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, վերակենդանացման բաժանմունքում է: Մյուսի առողջական վիճակը` միջին ծանրության: Երրորդ քաղաքացին անցնում է համապատասխան հետազոտությունները, առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի կենտրոնում Ամիրյան փողոցում , ինչպես ավելի վաղ հայտնել էր ՆԳՆ-ն, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում պայթյունի հետևանքով 1 անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, վնասվել են տրանսպորտային միջոցներ։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը հայտնել է, որ պայթյունի հետևանքով վնասվել է նաև 58 համարի ավտոբուսը:
Ըստ Ասատրյանի՝ 58 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը գտնվել է կանգառում, երբ հանդիպակաց գոտիում գտնվող մեքենայում պայթյուն է տեղի ունեցել։

