Միքայել Աջապահյանի կալանքը մեկ ամիս ժամկետով երկարացվեց

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը մեկ ամիս ժամկետով երկարացվեց։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանն, ըստ էության, բավարարեց դատախազի՝ Միքայել Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը։
Սրբազանի փաստաբանները պահանջում էին կալանք չկիրառել, ուղղակի ազատության մեջ սահմանափակել Աջապահյանի շփումները լրատվամիջոցների հետ։ Նրա պաշտպանները պնդում էին՝ եթե կալանքը շարունակվի, դա կնշանակի, որ դատավորն արդեն մեղադրական վերդիկտ ունի ու գիտի՝ ինչպես պատժել սրբազանին:
Միքայել Սրբազանը դատարանում հայտարարեց․«Ես որևէ մեկից ազատություն չեմ խնդրում։ Ես ազատ եմ։ Հաղթահարեք ձեր վախը և ազատ եղեք»։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորել է հունիսի 28–ին, նրա կալանքը երկարացվել էր 10 օրով` մինչև սեպտեմբերի 6–ը, և քանի որ սեպտեմբերի 6–ը ոչ աշխատանքային օր է, որոշվել է խափանման միջոցի հարցը քննարկել այսօր։