Նշանակվեցին Լոռու և Արմավիրի մարզպետներ
Սեպտեմբեր 04,2025 12:27
Կառավարության այսօրվա որոշմամբ ՔՊ-ական Արեն Մկրտչյանը նշանակվեց Լոռու մարզպետ, իսկ Վահրամ Խաչատրյանը, որը նախկինում ՀՀԿ-ից էր ու այս կուսակցությանն անդամակցությունը դադարեցրել է 2018-ին, նշանակվեց Արմավիրի մարզպետ։
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել օգոստոսի 25-ին։ Երեք ամսից ավելի է՝ Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանին ոստիկանապետ նշանակելուց հետո Լոռու մարզպետի պաշտոնը թափուր էր։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
