Լիսաբոնում ֆունիկուլյորի վագոնը դուրս է եկել ռելսերից․վթարի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել
Սեպտեմբեր 04,2025 12:40

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի խորհրդանիշերից մեկի՝ «Գլորիա» անվամբ ֆունիկուլյորի վագոնը ռելսերից դուրս է եկել և բախվել բնակելի շենքի։
Վթարի հետրանքով զոհվել է առնվազն 15 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել։ Պորտուգալիայի կառավարությունը չորքեշաբթի սգի օր է հայտարարել։
Reuters-ի փոխանցմամբ՝ ««Գլորիա»-ն քաղաքային հասարակական տրանսպորտի Carris ընկերության կողմից շահագործվող երեք ֆունիկուլյոր գծերից մեկն է, Carris-ը հայտարարել է, որ «տեխնիկական սպասարկման բոլոր արձանագրությունները կատարվել են, ներառյալ՝ ամսական և շաբաթական սպասարկման ծրագրերը և ամենօրյա ստուգումները»։ «Գլորիա» գիծը տարեկան տեղափոխում է մոտ 3 միլիոն մարդ։
Լուսանկարը՝ Reuters-ի