Չինաստանից պատվիրակություն կժամանի Հայաստան | Region

Չինաստանից պատվիրակություն կժամանի Հայաստան

Սեպտեմբեր 05,2025 21:51

ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

1. Կազմակերպել 2025 թվականի սեպտեմբերի 17-19-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի 14-րդ ազգային կոմիտեի փոխնախագահ Սու ՀՈՒԵՅԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

2. Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Ազգային ժողովի Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»,- ասվումէ կարգադրության մեջ:

Նորություններ