Հայաստանի հավաքականը անցկացրեց վերջին մարզումը Պորտուգալիայի դեմ խաղից առաջ
Սեպտեմբեր 06,2025 11:49

Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում անցկացրեց վերջին մարզումը՝ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Պորտուգալիայի դեմ խաղից առաջ։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։