Թուրքական պատվիրակությունը Մարգարայի անցակետով կայցելի Հայաստան. NTV
Սեպտեմբեր 07,2025 13:08

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի կողմից բանագնաց Սերդար Քըլըչի գլխավորած թուրքական պատվիրակությունը առաջիկա շաբաթ կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնում է թուրքական NTV-ն, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
Ըստ այդ տեղեկատվությունների, նախատեսվում է, որ թուրք բանագնաց Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը առաջիկ շաբաթ այցելի Հայաստան ցամաքային ճանապարհով, այսինքն Ալիջան-Մարգարա անցակետով։ Նշվում է, որ առաջին անգամ տեղի ունենալիք երկկողմ պատվիրակությունների հանդիման ժամանակ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ որոշումներ են ընդունվելու, ինչպես նաեւ քննարկվելու են ավելի վաղ ընդունված սակայն դեռ չիրականացված որոշումները։