Արտյոմ Սմբատյանը նշանակվել է միասնական սոցիալական ծառայության պետ
Սեպտեմբեր 09,2025 13:58
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտյոմ Սմբատյանին միասնական սոցիալական ծառայության պետ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտյոմ Սմբատյանին նշանակել միասնական սոցիալական ծառայության պետ»,- նշված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Էդուարդ Պետրոսյանն ազատվել է միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և 6-րդ հոդվածի 3.1-ին մասով՝ Միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Պետրոսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
