Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը
Սեպտեմբեր 10,2025 11:40

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները հոկտեմբերի 2-11-ը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կմասնակցեն աշխարհի առաջնությանը։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է թիմերի վերջնական կազմերը։ Այս մասին հայտնում է ՀԾՖ-ի մամուլի ծառայությունը։
Տղամարդկանց ընտրանու կազմը՝
- Գառնիկ Չոլակյան (60 կգ)
- Գոռ Սահակյան (71 կգ)
- Սուրեն Գրիգորյան (88 կգ)
- Սիմոն Մարտիրոսյան (110 կգ)
- Գարիկ Կարապետյան (110 կգ)
- Վարազդատ Լալայան (+110 կգ)
Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, մարզիչը՝ Հակոբ Փիլոսյանը։
Կանանց ընտրանու կազմը՝
- Աննա Ամրոյան (77 կգ)
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է, մարզիչը՝ Տարոն Թովմասյանը։