Հայաստանը չի մասնակցում «Արևմուտք-2025» զորավարժություններին | Region

Հայաստանը չի մասնակցում «Արևմուտք-2025» զորավարժություններին

Սեպտեմբեր 12,2025 14:44

Սեպտեմբերի 12-ին մեկնարկել են Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի համատեղ «Արևմուտք-2025» զորավարժությունները։

Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է կատարելագործել հրամանատարների և շտաբների հմտությունները, զորքերի  տարածաշրջանային և կոալիցիոն խմբերի փոխգործակցության և դաշտային պատրաստության մակարդակը՝ խաղաղության պահպանման, շահերի պաշտպանության և ռազմական անվտանգության ապահովման համատեղ խնդիրների լուծման գործում։

ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ զորքերի կոալիցիոն խմբի կազմում համատեղ գործողություններ իրականացնելու համար զորավարժություններին հրավիրվել են ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և այլ գործընկեր պետությունների ռազմական հրամանատարական մարմինների օպերատիվ խմբերը։

Հայաստանի Հանրապետությունը, սակայն, չի մասնակցում այս զորավարժություններին։

Նորություններ