ՀՀ-ի նկատմամբ անվտանգային, ռազմական սպառնալիքի հավանականությունը շատ ցածր է․Քրիստինե Գրիգորյան | Region

ՀՀ-ի նկատմամբ անվտանգային, ռազմական սպառնալիքի հավանականությունը շատ ցածր է․Քրիստինե Գրիգորյան

Սեպտեմբեր 15,2025 13:09

Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ կան, զուտ անվտանգային, ռազմական սպառնալիքի հավանականությունը շատ ցածր է՝ համեմատ մի քանի ամիսների, բայց սպառնալիքներ կան մեր ժողովրդավարության նկատմամբ»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է արտաքին հետախուզության պետ Քրիստիննե Գրիգորյանը, որը մասնակցում էր Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովին։

Նրա ներկայացմամբ՝  դրանք մեծամասամբ հիբրիդային սպառնալիքներ են, որոնք պետք է տեսնել և հասցեագրել:

Այդ հիբրիդային սպառնալիքները ո՞ր երկրից են գալիս, Ռուսաստանի՞ց, քանի որ իշխանական տարբեր պաշտոնյաներ հենց ՌԴ-ին են մեղադրում,  այս հարցին ի պատասխան Գրիգորյանը պատասխանեց․« Ժողովրդավարության նկատմամբ սպառնալիքները չեն գալիս մեկ պետությունից  կամ մեկ դերակատարից։ Դրանք, որպես կանոն, գալիս են  մի քանի երկրներից, գալիս են համակցված,  գալիս են առանձին։ Վստահեցնում եմ՝ չկա մի պետություն, որի ժողովրդավարության կամ կառավարման կարգի նկատմամբ, անվտանգության եկող սպառնալիքները գալիս են մեկ երկրից, Հայաստանն էլ բացառություն չէ»։

Նա կրկնեց՝ այս պահին ՀՀ-ի նկատմամբ ռազմական սպառնալիքները շատ ցածր են, քան մի քանի ամիս կամ մեկ տարի առաջ։ Եվ դա, ըստ նրա, մեծամասամբ, պայմանավորված է վաշինգտոնյան համաձայնագրերի ստորագրումով․«Բայց նաև  չպետք է մոռանալ սահմանազատումը»։

Նորություններ