Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու «Մայր Հայաստանի» նախագիծն ընդունվեց
Սեպտեմբեր 16,2025 17:23

Գյումրու ավագանու այսօրվա նիստում 18 կողմ ձայնով ընդունվեց այն ուղերձի նախագիծը, որը ներկայացրել էր Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքը և որին միացել էր ավելի քան 7 հազար գյուրեցի՝ իր ստորագրությամբ:
Նախագծով առաջարկում է Գյումրիում ստեղծել ազատ տնտեսական գոտի և հարկային ռեժիմի առումով Գյումրուն տալ ազատ քաղաքի կարգավիճակ:
Նախագիծն ավագանիում ներկայացրեց Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը: