Գյուղ, որտեղ իրենց հացը վաստակում են դառը քրտինքով, բայց պատրաստ են պատվել բոլոր հյուրերին
Սեպտեմբեր 17,2025 20:30
Արարատի մարզի Եղեգնավան գյուղը հիշատակվում է 1805 թ.-ից: Նախկինում ունեցել է տարբեր անվանումներ, Եղեգնավան է վերանվանվել 1991 թ.-ին: Ներկայումս գյուղում փաստացի բնակվում է 1521 մարդ:
1988-1989 թթ.-ին Նախիջևանից և Ադրբեջանի տարբեր շրջաններից այստեղ է գաղթել ավելի քան 2500 հայ: Հիմնականում զբաղվում են այգեգործությամբ: Միայն խաղողի այգիները 90 հեկտար տարածք են զբաղեցնում, որտեղից մոտ 2400 տոննա բերք է ստացվում։
Ճանապարհներն ասֆալտապատ են, ոռոգման և խմելու ջուր ունեն, սակայն խնդիրներ են առաջանում ամռան ամիսներին։ Ծանր աշխատանքից չեն խորշում, բայց վերջնարդյունքը չի գոհացնում․ ձեռնարկատերերը խաղողը մթերում են 140 դրամով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
