Ես ամենևին չէի նախանձի Հայաստանի հաջորդ իշխանություններին, քանզի Փաշինյանն այնպիսի ծանր ժառանգություն է թողել, որի տակից գրեթե անհնար է դուրս գալ.Լևոն Տեր-Պետրոսյան | Region

Ես ամենևին չէի նախանձի Հայաստանի հաջորդ իշխանություններին, քանզի Փաշինյանն այնպիսի ծանր ժառանգություն է թողել, որի տակից գրեթե անհնար է դուրս գալ.Լևոն Տեր-Պետրոսյան

Սեպտեմբեր 18,2025 19:56

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակումը․

«Ընթերցողին եմ հիշեցնում Մովսես Խորենացու պատմության հանրածանոթ դրվագը, որը վերաբերում է Արտավազդ թագավորի կշտամբանքին, իր հոր՝ Արտաշես Բ-ի հուղարկավորության արարողության ընթացքում. «Մինչ դու գնացեր եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար, ես ավերակացս ո՞ւմ թագաւորեմ» (Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց, քննական բնագիրը եւ ներածութիւնը Մ. Աբեղեանի եւ Ս. Յարութիւնեանի, նմանահանութիւն, լրացումները Ա.Բ. Սարգսեանի, Երեւան, 1991, էջ 191–192).

Թարգմանություն. «Մինչ դու գնացիր եւ ողջ երկիրս քեզ հետ տարար, ես ավերակների վրա ո՞ւմ թագավորեմ»։

Տարբերությունն այն է, որ եթե Արտավազդի հայրն էր կործանում սեփական երկիրը, Փաշինյանն անձամբ է իրականացնում իր երկրի ավերումը։ Անշուշտ, նա գիտակցում է իր գործած չարիքի ծավալը, ինչի արտահայտությունն են նրա մշտական ջղաձգություններն ու ընդդիմադիրների հասցեին հնչեցրած ամենօրյա լուտանքներն ու սպառնալիքները։ Ես ամենևին չէի նախանձի Հայաստանի հաջորդ իշխանություններին, քանզի Փաշինյանն այնպիսի ծանր ժառանգություն է թողել, որի տակից գրեթե անհնար է դուրս գալ։ Իսկ թե իր նմաններին ինչպես են վերաբերվել պատմական անցյալում և ինչպիսի որակումներով «պատվել», հայտնի է բոլորին։

Պատմական զուգահեռների մեկնաբանությունը թողնում եմ լրջմիտ ընթերցողի հայեցողությանը»։

Նորություններ