«ՔՊ կուսակցությունում կա մի կլան, և դա Նիկոլ Փաշինյանի կլանն է․Վաղարշակ Հակոբյան | Region

«ՔՊ կուսակցությունում կա մի կլան, և դա Նիկոլ Փաշինյանի կլանն է․Վաղարշակ Հակոբյան

Սեպտեմբեր 20,2025 11:21

«Դեռ ոչինչ որոշված չէ: Որոշողը ՔՊ կուսակցության պատվիրակներն են, և ես հաշտ կլինեմ ցանկացած որոշման հետ: Բոլոր թեկնածուներն էլ արժանի են, և առկա է առողջ մրցակցություն: Իրավիճակը շատ մրցակցային է, և հենց այդ ֆոնին էլ շատ հաճախ մամուլը թեժացնում է գործընթացը»,-այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, անդրադառնալով  վարչության անդամի ընտրության հնարավոր ելքին:

Վաղաշրակ Հակոբյանը հստակեցրեց, որ կընդունի ՔՊ-ի կայացրած ցանկացած որոշում, կարևորը այն է, որ ընտրությունները անցնեն բարձր մակարդակով և առանց միջադեպերի:

Դիտարկմանը՝ ՔՊ-ում կլանների բաժանում կա, Հակոբյանն ասաց. «ՔՊ կուսակցությունում կա մի կլան, և դա Նիկոլ Փաշինյանի կլանն է»:

Հարցին, ի՞նչով է պայմանավորված ընտրություններին իր մասնակցությունը, ու ինչքանով է իր համար կարևոր ընտրվելը, պատասխանեց.«Այստեղ խնդիրը  ոչ թե անձնական կարևորությունն է, այլ քաղաքական պատասխանատվությունը: Ես այս քայլով քաղաքական պատասխանատվություն եմ ստանձնում»:

Նշենք, որ այս պահին ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ հմաժողովը, նոր վարչություն է ընտրվելու, վարչության ղեկավար մարմնի կազմն ընդլայնվելու է, նախատեսվում է 15-ի փոխարեն 20-հոգանոց դարձնել վարչությունը: Նվազագույնը 5-ը կանայք կլինեն, իսկ թեկնածուները 41-ն են:

Նիկոլ Մարգարյան

Նորություններ