Հերոսի այգին | Region

Հերոսի այգին

Սեպտեմբեր 21,2025 12:00

Հերոս Սողոմոնյանը Եղեգնավան գյուղի բնակիչ է։ Արարատ լեռան զորությամբ, Մայր Արաքսի շնչով ու ջերմությամբ հասունացող խաղողի այգիներից մեկի սեփականատերն է։

Աշխատող, արարող հողագործի լավագույն օրինակ է, նաև հայրենասեր հայ է, որը երբեք չի համակերպվում Նախիջևանի իր հայրենի գյուղից տեղահանվելու փաստի հետ։  

Նրա հայրը Հայրենական Մեծ պատերազմի մասնակից է եղել, Հերոս անունով արցախցի ընկեր է ունեցել, որը զոհվել է։ Հայրը հետագայում իր որդուն ընկերոջ անունն է տվել։

Հերոս Սողոմոնյանն ամեն օր իր այգում է, ջրում է, խնամում և պատրաստվում բերքահավաքին։

Regions TV-ի հետ զրույցում նա ներկայացրել է տարվա իր աշխատանքի արդյունքը, խոսել է խաղողագործի աշխատանքի բարդությունից, առկա խոչընդոտներից։

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Նորություններ