«Խաղողագործության չեմպիոնը»․ Լուսառատն առատ է ոչ միայն լույսով ու ջերմությամբ, այլև՝ խնդիրներով | Region

«Խաղողագործության չեմպիոնը»․ Լուսառատն առատ է ոչ միայն լույսով ու ջերմությամբ, այլև՝ խնդիրներով

Սեպտեմբեր 23,2025 21:05

Արարատի մարզի Լուսառատ գյուղը 2 տասնամյակ առաջ ունեցել է 2830 բնակիչ, այժմ գյուղում փաստացի բնակվում է 1800 մարդ։ Լուսառատցիների նախնիները Սիրիայից, Իրանից եկած հայերն են։ Շատ են նաև 1989-91թթ․-ին Նախիջևանից և Ադրբեջանի տարբեր շրջաններից գաղթածները։

Հիմնականում զբաղվում են այգեգործությամբ և բուսաբուծությամբ՝ առավելապես խաղողի մշակմամբ։

Անցյալ տարի խաղողի բերքատվությունը հաջող չէր․ այս տարի լավ բերք են ստացել։ Նախկինում խաղողը 1-2 գործարան էր ընդունում, հիմա մթերող ձեռնարկությունների թիվն աճել է, սակայն խաղողի գինը՝ ոչ։

Լուսառատը գտնվում է Խոր Վիրապ վանական համալիրի մոտ, սակայն այդ հարևանությունը չի նպաստել զբոսաշրջային բիզնեսի զարգացմանը, գյուղում հյուրատներ չկան, տրանսպորտը նորմալ չի գործում։

Մանրամասները՝ RegionsTV-ի տեսանյութում։

 

Նորություններ