Արմեն Գրիգորյանը Save Armenia-ի պատվիրակությանն է ներկայացրել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները | Region

Արմեն Գրիգորյանը Save Armenia-ի պատվիրակությանն է ներկայացրել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները

Սեպտեմբեր 24,2025 12:21

Սեպտեմբերի 24-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը:

ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել համագործակցության շարունակականությունը:

Պատվիրակության անդամների խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները, խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ Հայաստանի տեսլականը, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կարևորությունը՝ տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայման համատեքստում:

Հանդիպման երկրորդ հատվածում ԱԽ քարտուղարը պատասխանել է ներկաների հարցերին:

Նորություններ