Վալոդյա Գրիգորյանի տան բակը մարդաշատ է․ մերձավանցիները խուսափում են վարկածներ առաջ քաշել

Մերձավանում գիշերը սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի տան բակը մարդաշատ է։ RegionsTV-ի հետ զրույցում Փարաքարի համայնքապետի մասին բոլորը դրական խոսքեր էին ասում։
Մերձավանցիները խուսափում էին վարկածներ առաջ քաշել, միայն հարևաններից մեկը նշեց, որ տեղի ունեցածը վենդետա է։ «Բոլորիս թևերը կոտրված են, նա իր ամբողջ կյանքում միայն սեր ու հարգանք է վայելել, հազարավոր մարդկանց օգնել է, ձեռք է մեկնել»,- ավելացրեց նա։
Դեպքի վայրում իրավապահների հսկողությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 23:50-ի սահմաններում Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում դիմակավորված անձը ինքնաձիգից կրակահերթ է արձակել Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի ու քաղաքացիական անձ Արծրուն Գալստյանի ուղղությամբ։ Վերջինս վիրավորվել է, Գրիգորյանն ու Աբրահամյանը մահացել են։