Սեպտեմբերի 25-ին ժամանակից շուտ վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
Սեպտեմբեր 25,2025 13:32

ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի (DN 1400) վրա պլանային վերանորոգման աշխատանքներն ավարտվել են նախանշված ժամկետից շուտ և սեպտեմբերի 25-ին ժամը 13։00-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը։
Այս մասին տեղեկանում ենք «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։