Ի՞նչ կարծիք ունեն գյումրեցիները Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավարության և կալանքի վերաբերյալ․ հարցումներ Գյումրիում

ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն օրեր առաջ մեղավոր ճանաչվեց դատարանի վերդիկտով։ Խափանման միջոց ընտրված կալանքը թողնվեց անփոփոխ։ Նրա պատժաչափը դատարանը կորոշի լրացուցիչ դատական նիստում, որը նշանակվել է սեպտեմբերի 29-ին։
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր ճանաչեց ՀՀ Քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով՝ այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը։ Այս հոդվածը նախատեսում է պատիժ՝ տուգանքից, հանրային աշխատանքներից մինչև 5 տարվա ազատազրկում։ Մեղադրանքի հիմքում ԶԼՄ-ներին տրված նրա հարցազրույցներն են։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արդեն 3 ամիս կալանավորված է։ Նա մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում, իրեն մեղավոր չի ճանաչում:
Ի՞նչ կարծիք ունեն գյումրեցիները դատավարության մասին, ինչպե՞ս են մարդիկ վերաբերվում եկեղեցականին դատելու հանգամանքին։
Regions TV-ի հարցումները Գյումրիում։