Նրանք գիտակցված մահվան գնացին՝ հանուն հայ ժողովրդի, մայր հայրենիքի և Արցախի ազատության
Սեպտեմբեր 27,2025 16:04
44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները,Կոմունիստական կուսակցության Գյումրու ավագանու խմբակցության անդամներն այցելեցին Շիրակ պանթեոն, որտեղ ամփոփված են ոչ միայն 44-օրյա պատերազմի, այլև Ապրիլյան և Առաջին ազատամարտի ժամանակ զոհված շիրակցի հերոսների աճյունները։
Հարգանքի տուրք մատուցվեց բոլոր հերոսներին․ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ծաղիկներ խոնարհեց նրանց գերեզմանին և զրուցեց հարազատների հետ։
Իր խոսքում նա ընդգծեց, որ բոլոր տղաները մարտիրոսներ են. նրանք գիտակցված մահվան են գնացել՝ հանուն հայ ժողովրդի, մայր հայրենիքի և Արցախի ազատության։









Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
