«Փախստակաների վերադարձը ԼՂ իրատեսական չէ, Բոլոր փախստականների վերադարձի թեման վտանգավոր է խաղաղության գործընթացի համար»․ԵԽԽՎ-ում Փաշինյանի պատասխանը պատգամավորի հարցին | Region

«Փախստակաների վերադարձը ԼՂ իրատեսական չէ, Բոլոր փախստականների վերադարձի թեման վտանգավոր է խաղաղության գործընթացի համար»․ԵԽԽՎ-ում Փաշինյանի պատասխանը պատգամավորի հարցին

Սեպտեմբեր 30,2025 16:11

ԵԽԽՎ-ում այսօր ԵՄ լիբերալ-դեմոկրատների կուսակցության ներկայացուցիչը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ խաղաղության գործընթացից անդին, արդոյք Ղարաբաղի փախստականների հարցն արծարծվե՞լ է, մասնավորապես նրանց գույքի փոխհատուցման առումով և ԼՂ-ում արդյոք մշակութային ժառանգությունը վտանգված է։

Ի պատասխան հարցի Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին նախաստորագրված համաձայնագիրն արդեն որոշակի հարցերի շուրջ պայմանավորվածություններ է արձանագրել, բայց  այնտեղ ամեն ինչ չէ, որ ներառված է, ինչպես ցանկացած համաձայնագիր կամ նման փաստաթուղթ։ Նա նշեց, որ նախատեսված է, որ այլ հարցեր քննարկելու համար կարող են ստեղծվել համապատասխան մեխանիզմներ ու հարթակներ Հայաստանի և Ադրբեջանի միջև։

«Ինչ վերաբերում է Ղարաբաղից փախստական մեր հայրենակիցներին, ուզում եմ ասել, որ այդ հարցի վերաբերյալ մեր ընկալումն այն է, որ մեր և միջազգային հանրության աջակցությամբ Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Մենք արդեն նրանց բնակապահովման ծրագիր ենք սկսել, որը դժվարությամբ սկսում է աշխատել, բայց համոզված եմ, որ ավելի արդյունավետ կաշխատի։ Մենք Ղարաբաղի մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք Հայաստանի Հանարապետությունում՝ ՀՀ քաղաքացիությամբ»,-պատասանեց վարչապետը։

Նա հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղ հայ փախստականների վերադարձն իրատեսական չէ․«Կարևոր եմ համարում մարդկանց ազնիվ ասել այդ մասին, որովհետև մարդիկ պետք է իրենց ծրագրերն ու հեռանկարները կառուցեն։ Ընդհանրապես բոլոր փախստականների վերադարձի թեման այս համատեքստում  ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար, որովհետև կոնֆլիկները, այդ թվում Ղարաբաղի կոնֆլիկը, սկսվել է պարզ հումանիտար հարցերի արծարծմամբ, և վերաճել է բոլորիս հայտնի երկարատև կոնֆլիկտի։ Իմ ընակալումն այն է,ո ր ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը Ալմա-աթայի հռչակագրի հիման վրա, և մենք պետք է կենտրոնանանք այս բանաձևի վրա և առաջիկա տասնյամյակներում, եթե ուղիղ ասեմ, ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է պարզապես հանգիստ թողնեն իրար, և պետք է կենտրոնան տնտեսական համագործակցություն ու քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա։ Իսկ Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանարպետությունում»։

Իսկ Արցախում մշակութային ժառանգությունը վտանգված է, թե՝ ոչ, հարցին Փաշինյանը չպատասխանեց։

Մեկ այլ պատվիրակի հարցին՝ թե ԵԽԽՎ-ն ու միջազգային համայնքը ինչպես կարող է լավագույնս աջակցել Հայաստանին՝ կապված Լեռնային Ղարաբաղից փախստականների խնդրի հետ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․«Մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի ավելի շատ նրանց բնակավորման հարցերը լուծելու համար։ Բայց Եվրոպայի խուրհուրդը նույնպես կարող է աջակցել Ղարաբաղի մեր հայրենակիցների համար տարբեր ծրագրեր իրականացնելով, այդ թվում՝ վերամասնագիտացման, կրթության հարցերում։

Նորություններ