Իրենք Գյումրիին պետք է տան 27 մլրդ. դրամ, կառավարությանը պետք է դատի տամ. Վ. Ղուկասյան | Region

Իրենք Գյումրիին պետք է տան 27 մլրդ. դրամ, կառավարությանը պետք է դատի տամ. Վ. Ղուկասյան

Հոկտեմբեր 01,2025 22:13

«Մոտ օրերս պատրաստվում եմ ՀՀ կառավարությանը դատի տալ։ Անկախությունից հետո նման քաղաքապետ չի եղել այս երկրում, ով դատի կտար կառավարությանը։ 58 մլրդ. դրամ Գյումրի քաղաքից տանում են հանրապետական բյուջե, հետ են վերադարձնում 4 մլրդ.-ը։ Իրենք պիտի Գյումրի քաղաքին տան 27 մլրդ. դրամ գումար: Մեր գումարները չեն տալիս, և դրա համար դատի եմ տալու կառավարությանը»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Պետք է դատի տամ, որ քաղաքի հատակագիծը հաստատված է, բայց 13 տեղ պտտվում է։ Չեն թողնում, որ փոքր և միջին բիզնեսը երկրում զարգանա, մեծ գործարաններ չեն կառուցում։ Ո՞վ է տեսել, որ պետությունը չթողնի, որ երկիրը զարգանա, մարդիկ բնակարաններ, շենք-շինություններ կառուցեն։ Այսինքն, մեր պետությունը բռնանում է երկրի բնականոն զարգացմանը»,- ընդգծեց Ղուկասյանը։

Նորություններ