Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի գլխավորությամբ, այսօր՝ հոկտեմբերի 3–ին, հրապարակեց Միքայել Սրբազանի դատավճիռը։
Գործով դատախազը միջնորդել էր Միքայել Սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Դատավճռի հրապարակումից հետո դահլիճում ներկա գտնվող Աջախահյանի աջակիցները սկսեցին բացականչել՝ «ամոթ, ամոթ», «սրբազան»։ Մարդկանց վրդովվեցրել էր դատավճիռը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24–ին դատարանը հրապարակել է Միքայել Սրբազանի վերաբերյալ վերդիկտը և նրան մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ մեղադրանքի հիմքում արքեպիսկոպոսի մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ նա խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորել է հունիսի 28–ին, որից հետո նրա կալանքի ժամկետը երկարացվել էր։