Հարուստ մշակույթ, աղքատ ռազմավարություն․ որո՞նք են Գյումրիում տուրիզմի զարգացումն արգելակող խնդիրները | Region

Հարուստ մշակույթ, աղքատ ռազմավարություն․ որո՞նք են Գյումրիում տուրիզմի զարգացումն արգելակող խնդիրները

Հոկտեմբեր 04,2025 17:00

Գյումրին 22-րդ անգամ նշում է «Քաղաքի օր» տոնը։ Այսօր քաղաքը հյուրընկալել է տարբեր մարզերի մեր հայրենակիցներին և բազմաթիվ արտասահմանցի զբոսաշրջիկների։

Թեև Գյումրիի փողոցներում կարելի է հանդիպել տարբեր երկրներից ժամանած հյուրերի, այնուամենայնիվ աճել են միայն ներքին զբոսաշրջության ցուցանիշները, փոխարենը, ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների, նվազել է այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկների հոսքը։ Փորձագետները պնդում են, որ ոլորտի զարգացման տեմպերը վերջին տարիներին դանդաղել են և այժմ գտնվում են «դադարի ռեժիմում»։

Դրանք ունեն մի շարք պատճառներ։ Regions TV-ի հետ զրույցում զբոսաշրջիկները և ոլորտի փորձագետները թվարկում են այն խնդիրները, որոնք անհարմարություններ են ստեղծում քաղաքի հյուրերի, հետևաբար նաև տուրիզմի զարգացման համար։

Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ Գյումրիում ընդհանուր առմամբ իրականացվել է 8 ենթածրագիր, որոնց գերակշիռ մեծամասնությունը, սակայն, վերաբերում է փողոցների ասֆալտապատմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Նորություններ