ԱԱ-2025. Աննա Ամրոյանի արդյունքը | Region

ԱԱ-2025. Աննա Ամրոյանի արդյունքը

Հոկտեմբեր 08,2025 21:53

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 8-ին պայքարի մեջ մտավ կանանց Հայաստանի հավաքականի միակ ներկայացուցիչ, Եվրոպայի փոխչեմպիոն Աննա Ամրոյանը, որը մասնակցեց 77 կգ քաշայինների B խմբում:

Ամրոյանը երկամարտի 230 կգ արդյունքով 4- րդն է B խմբում (100+130):

Պոկում վարժությունը Աննա Ամրոյանը մեկնարկեց 100 կգ-ով, որը հաջողությամբ բարձրացրեց երկրորդ փորձից: Երրորդ մոտեցման համար կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը պատվիրեց 105 կգ, բայց Ամրոյանը չկարողացավ պոկել ծանրաձողը: Այս վարժությունում Եվրոպայի չեմպիոնը B խմբում պայքարն ավարտեց 7-րդ տեղով:

Հրում վարժությունում Եվրոպայի փոխչեմպիոնը կամային պայքար մղեց: Առաջին երկու մոտեցումներով ձախողեց 129 կգ-ը: Առաջին մոտեցման ժամանակ Հայաստանի ներկայացուցիչը ցավեցրեց ձախ ձեռքը, որը խանգարեց նրան նաեւ երկրորդ մոտեցման ժամանակ: Երրորդ մոտեցման համար հավաքականի մարզիչը փոխեց քաշը՝ 130 կգ-ի, որպեսզի Եվրոպայի փոխչեմպիոնը հանգստանալու ժամանակ ունենա: Աննա Ամրոյանը հաջողությամբ պոկեց 130 կգ-ը: Այս վարժությունում Ամրոյանը 4-րդն է:

Այս խմբում երկամարտի 240 կգ արդյունքով առաջատարը բրազիլացի Ամարո Նասքիմենտոն է (107+139):

Ամրոյանի վերջնական արդյունքը հայտնի կդառնա այս քաշային կարգի A խմբում պայքարի ավարտից հետո:

Նորություններ