Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չեխիա համագործակցության հարցեր
Հոկտեմբեր 10,2025 12:24
Հոկտեմբերի 10-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին և նորանշանակ ռազմական ու ռազմաօդային կցորդ, փոխգնդապետ Ժիրի Մռաչեկին (նստավայրը՝ ք. Թբիլիսի): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է փոխգնդապետին՝ Հայաստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ իր առաքելության ընթացքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Չեխիա համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
