Արսեն Ղուկասյանի վրա կան բռնության հետքեր. փաստաբանը մանրամասներ է հայտնում
Հոկտեմբեր 10,2025 15:01

Արսեն Ղուկասյանի վրա կան բռնության հետքեր, և դա արձանագրվել է ՄԻՊ աշխատակիցների կողմից,- այսօր՝ հոկտեմբերի 10–ին, դատախազության դիմաց ակցիայի ժամանակ հայտնեց 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբոր՝ Արսեն Ղուկասյանի պաշտպան Տաթև Սողոյանը։
Նա պնդեց, որ դատախազությունը պետք է անհապաղ քննության առարկա դարձնի Արսեն Ղուկասյանի առողջության հետ կապված ներկայացված փաստաթղթերը։
Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանը ՊՆ վարչական շենքի մոտ ակցիայի ժամանակ ռազմական ոստիկանության ծառայողների հետ միջադեպից հետո ձերբակալվել, ապա մեկ ամսով կալանավորվել է։