ՔԿ-ն ստացել է Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութի վերաբերյալ հաղորդումը
Հոկտեմբեր 29,2025 13:59
Քննչականը ստացել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։
«Հաղորդումն ստացել ենք, այս պահին ուսումնասիրության փուլում է գտնվում»,- հայտնեցին ՔԿ-ից:
Քննչական կոմիտեն ստացել է նաև Նաթան Սրբազանի և այլևս կարգալույծ Աղան աբեղա Երջնկյանի մասնակցությամբ հեռախոսազանգի ձայնագրության տարածման վերաբերյալ հաղորդումը։ ՔԿ–ից հայտնեցին, որ այն ևս ուսումնասիրության փուլում է։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
