Բեռնատար գնացքը բախվել է «Volkswagen»–ին, կա արգելափակված քաղաքացի. վիրավորներին հասցրել են հիվանդանոց
Հոկտեմբեր 30,2025 11:23
Հոկտեմբերի 30-ին, ժամը 08։57-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ գյուղի մոտակայքում՝ երկաթգծի անցումի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ երկաթգծի անցումի վրա բեռնատար գնացքը բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
