Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր
Հոկտեմբեր 30,2025 22:06
Գոռ Սահակյանը Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում գրավեց 3-րդ հորիզոնականը՝ դառնալով բրոնզե մեդալակիր:
71 կգ քաշայինների պայքարում Սահակյանը երկամարտում գրանցեց 327 կգ արդյունք: Պոկում վարժության առաջին մոտեցմամբ նա պոկեց 145 կգ, երկրորդ եւ երրորդ մոտեցումները ձախողեց:
Գոռ Սահակյանը հրում վարժությունը սկսեց 175 կգ-ով, երկրորդ մոտեցմամբ հրեց 182 կգ-ը, երրորդ մոտեցումը ձախողեց:
Հայաստանի թիմից երիտասարդների պայքարում Եվրոպայի չեմպիոններ են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ) և Տիգրան Կարապետյանը (71 կգ), արծաթե մեդալ է նվաճել Նարեկ Գրիգորյանը (71կգ): Եվրոպայի Մ23 առաջնությունում ոսկե մեդալակիր է դարձել Գառնիկ Չոլակյանը (60 կգ):
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
