Հովհաննավանքում ապօրինի ներխուժում է․ Տ․ Եսայի քահանա Արթենյան
Հոկտեմբեր 31,2025 14:24
«Հստակ է՝ Հովհաննավանքը սեփականության իրավունքով պատկանում է Մայր Աթոռին և շատ հստակ է, որ խախտված է տեղի օրինավոր սպասավորների ծառայությունը»։
Այս մասին Մայր Աթոռում հայտարարեց Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենը։ Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ Հովհաննավանքում ապօրինի ներխուժում է, նախկին քահանան ապօրինի գործունեություն է իրականացնում. «Տրամաբանական է, որ այդ ամենը ժամ առաջ պետք է դադարեցվի»,-ասաց քահանա Արթենյանը։
Մյուս կողմից, ասում է, մտահոգված են, որովհետև այս հարցով իրավապահ համակարգը հապաղում է, անգործության է մատնված։ «Այս դեպքում հապաղումն անհասկանալի է»,-ընդգծեց քահանա Արթենյանը։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
