Հաստատվել է Հայաստան-Ադրբեջան հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի նոր կազմը
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի նոր կազմը:
Ըստ որոշման հավելվածի՝ հանձնաժողովի կազմը հետևյալն է.
Մհեր Գրիգորյան – ՀՀ փոխվարչապետ, հանձնաժողովի նախագահ
Կարեն Անդրեասյան – Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
Արմենակ Խաչատրյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Աննա Կարապետյան – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Վահան Կոստանյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ռոբերտ Աբիսողոմոնյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Անուշիկ Ավետյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Արմեն Ղազարյան – ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Արմեն Սիմոնյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Քրիստինե Ղալեչյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ավագ Ավանեսյան – ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Արտաշես Թումանյան – ՀՀ վարչապետի խորհրդական
Ռաֆայել Գևորգյան – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Գևորգ Մանուկյան – ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Եսաի Մկրտչյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Դավիթ Սանամյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Արտյոմ Սուջյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար
Անահիտ Շիրինյան – ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար
Սերգեյ Պետրոսյան – ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետ, գեներալ-մայոր
Սահակ Սահակյան – ՀՀ ՊՆ կենտրոնացված փոխադրումների ապահովման վարչության ռազմական հաղորդակցությունների ծառայության պետ, գնդապետ
Կարեն Սարգսյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական
Գոհար Աբաջյան – «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են նոր անդամներ՝ Կարեն Անդրեասյանը, Արտաշես Թումանյանը, Անահիտ Շիրինյանը:
